Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«ՈՒ՞ր ես, Պարույր...»

 «ՈՒ՞ր ես, Պարույր...»
14.09.2025 | 13:06

Նելլիի՝ երկրորդ կնոջ հետ բանաստեղծը ծանոթացավ Մոսկվայում։

Նելլին թողեց Մոսկվայի իր կյանքն ու աշխատանքը, հրաժարվեց պատրաստի դիսերտացիայի պաշտպանությունից ու եկավ Հայաստան։ Նա դարձավ Սևակի պահապան հրեշտակն ու ստեղծագործությունների առաջին գնահատողը։

Նելլի Մենաղարաշվիլին վրացուհի էր։ Երբ հարազատները Սևակին հարցնում են, թե ինչ լեզվով պիտի հաղորդակցվեն իր կնոջ հետ, նա պատասխանում է՝ միայն հայերեն։

Եվ իսկապես։ Նելլին ոչ միայն գրական հայերեն էր խոսում, այլ նաև Չանախչիի բարբառով։

Հետաքրքիր ջերմ հարաբերություններ էին ձևավորվել Մայայի և Նելլի միջ։ Ինչպես որ Սևակն էր շարունակում մնալ Մայայենց ընտանիքի ջերմ բարեկամը, այնպես էլ իր կինը։ Ավելին, երբ Նելլին նեղանում էր Պարույրից, գնում էր Մայայենց տուն։

Մայան պատմում է․ «Կարող է ծայրահեղ թվալ, բայց Նելլին իմ ամենամոտ մարդն էր: Մի բարձր ու ազնիվ անձնավորություն էր նա՝ հարուստ հոգով ու ինտելեկտով: Մեր մեջ գերակշռում էր զուտ մարդկային, բարեկամական մտերմությունը, և, փաստորեն, մենք այս իմաստով իրար չկորցրինք կյանքում»:

Նելլին նաև Սևակի մահվան ընկերը եղավ։ Ավտովթարից հետո Նելլին մի որոշ ժամանակ ողջ էր մնացել։ Բժիշկը պատմել էր, որ մահամերձ կինը ձեռքով անվերջ կողքի անկողինն էր շոշափում ու կրկնում էր. «ՈՒ՞ր ես, Պարույր...»։

«Գրքեր և մտքեր»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5741

Մեկնաբանություններ